Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Գիտնականները գերզգայուն քիթ են ստեղծել. 1in.am

Գիտնականները գերզգայուն քիթ են ստեղծել. 1in.am

Հետազոտողների միջազգային խումբը` Իվո Ստասսենի և Ռոբ Ամելուտի ղեկավարությամբ, մշակել են դետեկտոր, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել թունաքիմիկատները և նյարդային կաթված առաջացնող գազի շատ ցածր կոնցենտրացիաները: Նոր էլեկտրոնային քթի մասին հոդվածը, որը կարող է ներդրվել սմարթֆոնի մեջ, հրապարակվել է Chemical Science ամսագրում:

Սարքի հիմնական նյութերն են մետաղաօրգանական միացությունները՝ մոլեկուլներ, որոնցում մետաղի ատոմը կապված է ածխածնի հետ:

Գիտնականների խոսքով՝ քիմիական սենսորը կարող է հեշտությամբ ներդրվել գոյություն ունեցող էլեկտրոնային սարքերում: Հետազոտողները նաև հույս ունեն, որ իրենց մշակումը կարող է բժշկական սարքերի հիմք դառնալ, որոնք հնարավորություն կտան թոքերի քաղցկեղը և սկլերոզը հայտնաբերել վաղ փուլերում:

Էլեկտրական քիթը հնարավորություն է տալիս ճանաչելու գազերում (հոտեր) և հեղուկներում (նրբահամեր) լուծված տարբեր նյութեր:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ